«Բարսելոնան» Գավիի մեկնաբանություններից հետո բախվել է ներքին տարաձայնությունների, որոնք վերաբերում էին Ժյուլ Կունդեին։
Ըստ SPORT-ի՝ Գավիի նկատառումները Սելտայի» հետ 2:2 հաշվով ոչ-ոքիից հետո վատ են ընդունվել ակումբի կողմից և լարվածություն են առաջացրել թիմի ներսում։ Կունդեն հայտնվել է ուշադրության կենտրոնում սխալի պատճառով, որը հանգեցրել է «Սելտայի» առաջին գոլին։
Գավին հրապարակայնորեն քննադատել է իր թիմակցին, ինչը, ըստ հաղորդման, դուր չի եկել «Բարսելոնայի» ղեկավարությանը, ներառյալ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին։ Գավին Կունդեի սխալը «անհեթեթ» է անվանել․ «Առաջին գոլը, որ բաց թողեցինք, անհեթեթություն էր։ Նա պետք է հեռացներ գնդակը։ Մենք պետք է սովորենք, դա ֆուտբոլ է»։
«Սելտայի» դեմ խաղում Գավին երկար դադարից հետո մեկնարկային կազմում էր։ Վերջին անգամ նա մեկնարկային կազմում խաղացել էր 369 օր առաջ։ Իսպանացի խաղացողը գրեթե մեկ տարի բաց էր թողել խաչաձև կապանների և մենիսկի վնասվածքի պատճառով։