«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին իր թիմակից Էրլինգ Հալանդին համարում է միակ խաղացողը, որն այսօր կարող է մոտենալ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին։
«Այժմ ինձ համար նա, ով օյեկտիվ մակարդակում կարող է մոտենալ Կրիշտիանուին կամ Մեսսիին, Էրլինգ Հալանդն է: Նա միակն է, ով կարող է մոտենալ նրանց։
Հասկանալի է, որ նա գոլեր խփելու արժանիքներ ունի, գուցե դրիբլինգում առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է, բայց եթե թվերով նայենք, ապա նա ամենամոտն է։ Նա կարող է երեք անհաջող հանդիպում անցկացնել, բայց շարունակել անել նույնը, և դուք կտեսնեք, որ նա կսկսի գոլեր խփել»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։