«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը «կարմիր սատանաների» ղեկին իր առաջին մարզումից հետո տհաճ անակնկալի է եկել, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մարզիչը զարմացած է եղել «Յունայթեդի» խաղացողների ցուցադրած ինտենսիվության պակասից։ Իր գլխավորությամբ թիմի առաջին մարզումից հետո Ամորիմը ստիպված է եղել վերանայել մարզման ծրագիրը, որը պետք է կատարեեին խաղացողները։ Էրիկ տեն Հագի փոխարինողը կարծում է, որ մարզումների ժամանակ ինտենսիվության պակաս է եղել, քանի որ նա իր նոր խաղացողներին կարգադրել է խաղալ 3-4-3 դասավորությամբ:
Նշվում է, որ Ռուբենն արդեն կողմնորոշվել է այն խաղացողների հարցում, որոնք չեն մտնում իր ծրագրերի մեջ և առաջիկայում պետք է լքեն ակումբը։
Հիշեցնենք , որ Ամորիմը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 11-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը մարզչին մեծ տրանսֆերային բյուջե չի տրամադրի ձմռան համար։