Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է 120 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Caught Offside առցանց պորտալը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի կիսապաշտպանը ցանկանում է փոխարինել բելգիացի Կևին Դե Բրույնեին, ում պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է։ Ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել անգլիական ակումբ, քանի որ հնարավորություն չի տեսնում հանդես գալ Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» մեկնարկային կազմում, որոնք նախկինում համարվում էին գերմանացու հետ պայմանագիր կնքելու ֆավորիտներ։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը ակումբի և ազգային հավաքականների մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։