Շոտլանդական «Սելթիկի» պաշտպան Կրիստոֆեր Այերը հայտնվել է «Միլանի» սկաուտների տեսադաշտում, հաղորդում է CalcioMercato-ն:
21-ամյա նորվեգացին «Սելթիկի» ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է:
Այերի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
Հավելենք, որ Շոտլանդիայի ընթացիկ առաջնությունում երիտասարդ նորվեգացին մասնակցել է 28 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: