Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ զիջեց Գյումրու «Շիրակին» 1:2 հաշվով։
Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Ռազմիկ Հակոբյանը։ Վերջինս նախ աչքի ընկավ հեռահար գեղեցիկ հարվածով, ինչպես նաև անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
Խաղադաշտից հեռացվեց «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը։
«Ուրարտուի» կազմում հաշվի տարբերությունը 79-րդ րոպեին կրճատեց Իվան Իգնատևը։
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո