Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կիսվել է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ իր կարծիքով։
«Անկեղծ ասած, ես կողմ կլինեի, որ հավաքականներն ընկերական հանդիպում անցկացնեին։ Նախ և առաջ, որպեսզի տեսնենք, թե ինչ մակարդակի վրա է հիմա գտնվում Հայաստանի հավաքականը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականը։ Դա հետաքրքիր կլիներ մրցակցության և պայքարի առումով», — Թիկնիզյանի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում։
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Սիրիայի ազգային հավաքականի հետ և հաղթեց մրցակցին 4:0 հաշվով։ Խաղը կայացավ Վոլգոգրադի «Վոլգոգրադ Արենա» մարզադաշտում։




























































