Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ Sofascore-ի։
Չնայած 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի պարտությանը Ֆարերյան կղզիների հետ խաղում, Թիկնիզյանը բավականին տպավորիչ ցուցանիշներ է գրանցել։ Նա հաղթել է 78% դիմակայություններում, կատարել է 87% ճշգրիտ փոխանցում և 6 վտանգավոր փոխանցում է կատարել։
Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրը։