Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերին և նոյեմբերին չի հրավիրվել ազգային հավաքական։
«Կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ արժե նրան կենտրոնական հարձակվողի դիրքում օգտագործել, քանի որ նրա վերջին երկու ակումբային մարզիչները ստիպում էին խաղալ հենց այդ դիրքում։ Բայց նա Օլիվյե Ժիրուի տիպի խաղացող չէ։
Ամեն ինչ կախված է այն թիմից, որի դեմ պետք է խաղանք։ Երբ Մբապպեն խաղում է եզրում, ապա, ամենայն հավանականությամբ, ձախ եզրում է, ոչ թե աջ։
Չնայած ես տեսա, թե ինչպես էր նա «Ռեալում» վերջին խաղերից մեկում գործում աջ եզրում։ Դա դիրքային հավասարակշռության հարց է, սակայն [Մբապպեի համար] միշտ պետք է շատ ազատություն թողնել», — ասել է Դեշամը TF1-ի Telefoot ծրագրում։

























































