Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ:
Առաջիկա հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյան։
«Թիմի կազմում կլինեն փոփոխություններ։ Հաշվի առնելով երեք օրը մեկ հանդիպում անցկացնելու փաստին՝ մենք կգնանք այդ քայլին։
Երկու թիմերի համար էլ սկզբունքային հանդիպում է։ Դրական արդյունքի դեպքում կմնանք նույն լիգայում։ Պատրաստվում են տղաները, միակ նպատակը՝ վաղը դրական արդյունք ապահովելն է»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սուրեն Չախալյանը։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին «Սկոնտո» մարզադաշտում: