«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կոպտորեն վիրավորել է Պարագվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական փուլի հանդիպման գլխավոր մրցավարին՝ խախտման հետևանքով հակառակորդ խաղացողին խաղադաշտից չհեռացնելու համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
«Դու քեզ ձեռք ես առել: Դու ինձ դուր չես գալիս»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Հիշեցնենք, որ այսօր գիշեր կայացել է Պարագվայ — Արգենտինա խաղը, որում Պարագվայի հավաքականը 2։1 հաշվով հաղթանակ է տարել: