Իտալացի փորձառու մասնագետ Կլաուդիո Ռանիերին կգլխավորի «Ռոման», հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Ըստ ինսայդերի՝ հռոմեական ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը փորձառու մասնագետի հետ։
Նշվում է, որ իտալական ակումբին մնում է միայն պաշտոնապես հայտարարել այդ մասին։
Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ով նախորդ մրցաշրջանի վերջում հայտարարեց կարիերան ավարտելու մասին, պատրաստ է այն վերսկսել, որպեսզի գլխավորի հռոմեական ակումբը, որը նոյեմբերի 10-ին պաշտոնանկ արեց Իվան Յուրիչին։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր լրագրող Նիկոլո Սկիրան։