«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի վնասվածքի մասին։
«Վստահ չեմ, որ Լամինը շարք կվերադառնա միջազգային դադարից հետո։ Հուսանք՝ այսօր կարող ենք մի փոքր ավելին իմանալ նրա վիճակի մասին, բայց դեռ հստակ ոչինչ չգիտենք»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Յամալը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (2։5): Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ կոճի վնասվածք։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։