Յուհա Կաներվան այն երեք լրագրողներից մեկն էր, որոնք լավագույն ֆուտբոլիստների տասնյակում չներառեցին Մադրիդի «Ռեալի » խաղացող Վինիսիուսին։
Լրագրողն ասալ է, որ ինքը տեխնիկական սխալ է թույլ տվել քվեարկության ժամանակ, և միջադեպի պատճառով հայտարարել է «Ոսկե գնդակի» ժյուրիի կազմից հեռանալու մասին։
Լրագրողի քվեարկության համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, երկրորդը՝ «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, երրորդը՝ մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
France Football-ի հարցմանը մասնակցած լրագրողները կազմել են լավագույն 10-յակը։ Առաջին տեղի համար շնորհվել է 15 միավոր, երկրորդ տեղի համար՝ 12։ Ռոդրին Վինիսիուսին գերազանցել է 41 միավորով։