«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Բրայթոնից» կրած պարտությունից հետո (1:2) խոսել է «քաղաքայինների» չորս անընդմեջ պարտությունների մասին։
«Հիմա մենք չենք կարողանում ամբողջ 90 րոպեն անցկացնել։ Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, իսկ երկրորդում հնարավորություններ ստեղծեցինք: Հուսով եմ, որ այժմ մեր ֆուտբոլիստները կհանգստանան և մարզավիճակ ձեռք կբերեն ազգային հավաքականների ընդմիջմանը: Պետք է նորից սկսենք հաղթել։ Ընդմիջումից հետո մեզ համար ավելի դժվարացավ պահպանել տվյալ ռիթմը։ Ինչ-որ բան պետք է փոխվի Միգուցե հիմա, 7 տարվա ընթացքում մեր 6 չեմպիոնություններից հետո, մեկ այլ թիմ արժանի է Պրեմիեր լիգայի տիտղոսին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան մարզչական կարիերայում առաջին անգամ չորս անընդմեջ պարտություն կրեց։