«Չելսիի» ֆուտբոլիստ Բենուա Բադիաշիլեն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրի շրջանակում «Նոայի» հետ խաղի մասին, որը կկայանա այսօր, Լոնդոնում, և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
Բադիաշիլեն վստահ է, որ թիմը պետք է «պրոֆեսիոնալ» մնա, եթե նրանք ցանկանում են դրական արդյունքի հասնել «Սթեմֆորդ Բրիջում», քանի որ մենք ձգտում են երրորդ հաղթանակը տոնել մրցաշարում։
«Սա հիանալի հնարավորություն է, քանի որ մենք ցանկանում ենք հաղթել այս մրցաշարը», — մեջբերում է Բենուային անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
«Մենք գիտենք, թե որքան կարևոր է «Նոայի» հետ խաղը: Կփորձենք հաղթել։ Ես այնքան էլ լավ ծանոթ չէի «Նոային», բայց մենք մարզչի հետ ուսումնասիրել ենք մրցակցին։ Յուրաքանչյուր խաղում պետք է պրոֆեսիոնալ մնալ, քանի որ չգիտես, թե ինչպիսի ելք կարող է ունենալ հանդիպումը: Մենք պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինենք խաղի վրա և փորձենք հաղթել այն, ինչպես միշտ»,- ասել է ֆուտբոլիստը: