Հայտնի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կատակել է «Արսենալի» հասցեին, որի կազմում ժամանակին հանդես է եկել։
Դա տեղի է ունեցել CBS Sports-ի հաղորդման ժամանակ, երբ հեռուստադիտողները քվեարկել են շոուի լավագույն մասնակցի համար։
Ցուցակում ընդգրկվել են Թիերի Անրին, Ջեյմի Կարագերը, Միկա Ռիչարդսը և հաղորդավարուհի Քեյթը։ Սոցցանցերից մեկում քվեարկությունը հաղթել է հաղորդավարուհի Քեյթը, իսկ մյուսում՝ Մայք Ռիչարդսը։ Միաժամանակ Թիերի Անրին երկու դեպքում էլ զբաղեցրել է երկրորդ տեղը։
«Ես նման եմ «Արսենալին»՝ ամեն անգամ երկրորդ լավագույնն եմ…»,- կատակել է Անրին: