«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը СЭ-ի հետ հարցազրույցում ասել է, որ երբեք ալկոհոլ չի օգտագործել.
— Անտոն Միրանչուկն ասաց, որ կարող է 50 հազար ռուբլի ծախսել մեկ շիշ գինու վրա։ Ո՞րն է ձեր խմած ամենաթանկ գինին:
— Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործել, ծխել կամ ոչ թույլատրելի նյութեր ընդունել: Եվ ես բոլորին խորհուրդ եմ տալիս չանել դա։ Կյանքումս գինի անգամ չեմ փորձել: Եվ երկրորդ՝ կինս է հոգում իմ ֆինանսները»,- СЭ-ին ասել է Թիկնիզյանը:
Թիկնիզյանը 2024/25 մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։