ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» ֆրասիացի պաշտպան Ժյուլ Կւնդեի համար, հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները ցանկանում են պայմանագիր կնքել Կունդեի հետ և օգտագործել նրան իր սիրելի դիրքում՝ պաշտպանության կենտրոնում։ «Բարսելոնայում» ֆրանսիացին այժմ հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում։
Transfermarkt-ը 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 մլն եվրո։ Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։