Իսպանիայում շարունակում է մոլեգնել սարսափելի «Դանա» փոթորիկը, որն արդեն խլել է ավելի քան 200 մարդու կյանք։ Այժմ տարերքը հասել է Կատալոնիա։
Բարսելոնայում վնասների մասշտաբներն այդքան էլ մեծ չեն, որքան Վալենսիայում է, սակայն քաղաքը հասցրել է բավականին ջրածածկվել։
Ջրհեղեղի պատճառով «Բարսելոնան» ստիպված է եղել չեղարկել այսօրվա մարզումը՝ ֆուտբոլիստներին մարզվելու հնարավորություն տալով միմիայն մարզասրահում։
Տուն վերադարձի ճանապարհին Լա Լիգայի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին նկատել է, որ իր ավտոտնակում ջրի մակարդակը բարձրացել է։
El parking de los Lewandowski
El Barça ha suspendido toda la actividad
Los jugadores que ya habían ido a la Ciutat Esportiva están en el gimnasio pic.twitter.com/nM5cmuPwmj
— Víctor Navarro (@victor_nahe) November 4, 2024