Մադրիդի «Ռեալը» մտավախություն ունի 31-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի առողջության համար, որն անհարմարություն է զգացել Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո (0:4): Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղից հետո անցկացված բժշկական թեստերը բացառել են գերմանացի ֆուտբոլիստի մոտ վնասվածքի առկայությունը, սակայն Արքայական ակումբն անհանգստացած է նրա ծնկի վիճակով, որը Ռյուդիգերն իր կարիերայի ընթացքում բազմիցս վնասել է։
Ընդգծվում է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պաշտպանին հանգստի առավելագույն ժամանակ տրամադրել առաջիկա խաղերի արանքում: