«Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալյեին «Բարսելոնան» դիտարկում է հաջորդ ամառ հնարավոր տրանսֆերային նպատակներից մեկը, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները ոչ միայն հավանում են խաղացողին, այլև ակումբն արդեն առաջին քայլերն է ձեռնարկել՝ հնարավոր տրանսֆերային բանակցությունների հետ կապված որոշ մանրամասներ պարզելու համար։ «Բարսելոնան» 22-ամյա ֆրանսիացի դարպասապահին հետևում է նախորդ մրցաշրջանից, երբ նա խաղում էր «Լիլում», որն այնուհետև Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց:
Նշվում է, որ «Բարսելոնան» Տեր Շտեգենի վնասվածքից և Ինյակի Պենայի շուրջ ծագած կասկածներից հետո մեծացրել է իր ուշադրությունը դարպասապահների տրանսֆերային շուկայի վրա։
Շևալյեի գործակալ Միկել Բեկը լավ ծանոթ է կատալոնական ակումբին, որը երկար տարիներ ներկայացրել է «Բարսելոնայի» նախկին խաղացող Լուկա Դինի շահերը։ Նա մի քանի հանդիպում է անցկացրել տարբեր ակումբների հետ, որոնք արդեն հետաքրքրվել են Շևալյեի ցանկություններով և հնարավոր տրանսֆերի հետ կապված «Լիլի» մտադրություններով։
«Բարսելոնան» համոզված է, որ Լյուկա Շևալյեն, որը ֆրանսիացիների հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, չի հեռանա «Լիլից» 40 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։
Այս մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցից յոթում դարպասն անառիկ է պահել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: