Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կենթարկվի ծնկի պլանային վիրահատության, հայտնում է Mundo Deportivo-ն։
53-ամյա մասնագետը գլխավորում է Իսպանիայի հավաքականը 2022 թվականից։ Մինչ այդ նա աշխատել է երիտասարդական, պատանեկան և օլիմպիական հավաքականներում։
Նրա գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը հաղթեց 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։