«Մանչեսթեր Յունայթեդի» և Անֆլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը նշել է այն մարզչին, որը իդեալական կհամապատասխաներ մանկունյական ակումբին:
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» համար իդեալական տարբերակ կլիներ Թոմաս Տուխելը: Բայց նա արդեն աշխատում է Անգլիայի հավաքականի հետ։ Նա գիտի, թե ինչպես է խետք ղեկավարել մեծ ակումբ և հաղթել մեծ հանդիպումներում: Նա կարող էր կարգավորել ստեղծված քաոսը», — ասել է Սքոուլզը The Overlap փոդքաստում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «կարմիր սատանաները» հայտարարել էին հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի պաշտոնանկության մասին։ Տեն Հեգը Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ է նշանակվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը։