«Բարսելոնայի» 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին խոստովանել է, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում Ռոդրիի հաղթանակը իրեն ամենևին էլ չի զարմացրել։
«Ես չզարմացա, երբ իմացա, որ Վինիսիուսը չի ստացել «Ոսկե գնդակը»: Նա ու Ռոդրին մոտավորապես հավասար հնարավորություններ ունեին։ Ի վերջո, լավ է, որ մրցանակը իսպանացի հաղթեց»,- RAC1-ին տված հարցազրույցում ասել է «Բարսելոնայի» երիտասարդ կենտրոնականան պաշտպանը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ երրորդը Մադրիդի «Ռեալի» մեկ այլ խաղացող՝ Ջուդ Բելինգհեմն էր։