Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիից, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը փոխել է իր կարծիքը ֆուտբոլիստի վերաբերյալ Լա Լիգայում երկու անհաջող հանդիպումներից հետո՝ մասնավորապես Մադրիդի «Ատլետիկոյի» (1:1) և «Բարսելոնայի» (0:4) դեմ խաղերից հետո:
Ակումբում կարծում են, որ 39-ամյա Լուկա Մոդրիչն ավելի համոզիչ տեսք ունի, քան ֆրանսիացին ու ավելի մեծ ազդեցություն թիմային պաշտպանության վրա։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ի տարբերություն ղեկավարության, դեռ հավատում է ֆրանսիացուն ու չի ցանկանում բաժանվել նրանից։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը 2022 թվականին է համալրել մադրիդյան գրանդի շարքերը՝ «Մոնակոյից»՝ 80 միլիոն եվրոյի դմիաց։