Գերմանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 4։0 հաշվով հաղթեց «Մայնցին»։
Հանդիպման հերոսը մյունխենցիների կիսապաշտպան Ջամալ Մուսիալան էր, ով հեթ-տրիկ գրանցեց այս խաղում։ Երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Լերոյ Սանեն։
Այսպիսով, «Բավարիան» դուրս է գալիս Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ։




























































