«Ոսկե գնդակի» կազմակերպիչները մեկնաբանել են Մադրիդի «Ռեալի» որոշումը՝ հրաժարվել Փարիզում կայանալիք արարողությանը մասնկացելուց։
«Ռեալի» դիրքորոշումն անհասկանալի է»,- կազմակերպիչների խոսքերն է մեջբերում AS-ը։ Նրանք պնդում են նաև, որ ակումբը տեղեկացված չի եղել քվեարկության արդյունքի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները չեն ժամանել Փարիզ՝ թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գլխավոր մրցանակը չստանալու պատճառով։
Հեղինակավոր մրցանակի հաղթող է դարձել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մրցանակի քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, երրորդը՝ Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ») ։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են Դանիել Կարվախալը («Ռեալ Մադրիդ») և Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»):