France Football-ի գլխավոր խմբագիր Վինսենթ Գարսիան նշել է Մադրիդի «Ռեալի» ճնշման մասին, որը մինչ արարողությունը ցանկանում էր իմանալ «Ոսկե գնդակի» դափնեկրին։
«Ռեալը» ճնշում էր գործադրում իմ վրա՝ պարզելու, թե արդյոք Վինիսիուսն է հաղթել, և գուցե իմ լռությունը ստիպեց նրանց մտածել, որ Վինին պարտվել է, ուստի նրանք չներկայացան: Տհաճորեն զարմացած եմ, բայց չեմ ուզում գիշերել այդ մասին խոսելով։ Ուզում եմ խոսել հաղթող Ռոդրիի մասին»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին։ Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մրցանակի համար քվեարկության արդյունքում երկրորդն է, երրորդը՝ Բելինգհեմը։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են Դանիել Կարվախալը («Ռեալ Մադրիդ») և Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»):