«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին հենակներով ժամանել է Փարիզի, որտեղ ժամեր անց, տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Իսպանացին մրցանակը նվաճելու գլխավոր ֆավորիտներից է։
Արարողությունը տեղի կունենա Փարիզի «Շատլե» թատրոնում։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռոդրին է դառնալու 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը։