Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան մեկնաբանել է «Ինտերի» հետ Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի խաղում գրանցված գերարդյունավետ ոչ-ոքին (4:4).
«Սա շատ բարդ իրավիճակներով խաղ էր, բայց մենք կարողացանք մնալ խաղի մեջ, նույնիսկ չորրորդ գոլից հետո, երբ թվում էր, թե իսկապես դժվար է լինելու: Պետք է ամեն ինչ մանրամասն վերլուծել, այնքան իրադարձություններ են տեղի ունեցել, և ոչ բոլորն են դրական։ Մենք կարող ենք բարելավել ամեն ինչ, յուրաքանչյուր խաղ տարբեր պատմություն է:
Օրինակ, մենք այսօր շատ տուժեցինք պաշտպանությունից՝ նախկինում միայն մեկ գոլ բաց թողնելով Ա Սերիայի ողջ մրցաշրջանում, և դա խոսում է «Ինտերի» ուժի և որակի մասին: Մյուս կողմից, հարձակման ժամանակ մենք միշտ վտանգավոր էինք խաղում: Մենք ունենք խաղացողներ, որոնք լավ մարզավիճակում են, օրինակ՝ ձախ եզրում՝ Կոնսեյսաոն և Կամբիասոն, ինչպես նաև Մաքքենին, ով այսօր իրեն շատ լավ դրսևորեց։ Մենք նաև շատ խաղացողներ ունենք պաշտպանությունում, ովքեր կարող են լավ խաղալ և օգտակար լինել, ամեն ինչ կախված է նրանցից յուրաքանչյուրի խաղից և ձևից»,- Մոտտային է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։