Սերիա Ա-ի 2024/25թթ․ խաղարկության 9-րդ տուրում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում 5։1 հաշվով ջախջախեց «Ռոմային»։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Մոյզե Կինը, մեկական անգամ աչքի ընկավ Էդոարդո Բովեն, Լուկաս Բելտրանն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ «Ռոմայի» կազմում նորամուտը նշող Մատս Հումելսը։ Հռոմեական ակումբի կազմում միակ գոլը խփեց Մանու Կոնեն։
Նշենք, որ «Ռոման» 65-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով․ երկրորդ դեղին քարտով հեռացվել էր Մարիո Էրմոսոն։
«Ֆիորենտինա» — «Ռոմա»՝ 5։1
Գոլերը՝ Կին (9′, 41′), Բելտրան (17′, 11մ․), Բովե (52′), Հումելս (71, իգ․) — Կոնե (39′)
Pellegrini vs Fiorentina | Skills and highlights | HDpic.twitter.com/LveUcivJqd
— Cane della VIOLESIA 🐕🇲🇾🟣 (@Moussolinho) October 27, 2024
Մրցաշարային աղյուսակն այս պահին