«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է կատալոնացիների խոշոր հաղթանակն իսպանական Պրիմերայի 11-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով:
«Եվրոպական թիմերը վախենում են «Ռեալից», իսկ «Ռեալը» վախենում է «Բարսելոնայից»: «Բարսելոնան» դարձել է հատուցման թիմ: «Բավարիայից» հետո հերթը «Ռեալինն» էր: Լամին Յամալը խաղում է ինչպես Մեսսին, Ռաֆինյան՝ ինչպես Ռոնալդինյոն, իսկ Պեդրին՝ ինչպես Ինիեստան:
Ես կարծես տեսնում եմ 2011 թվականի «Բարսելոնան»: Թիմը վերադարձել է նրան, ինչ եղել է նախկինում: Ոչ ոք չի կարող կանգնեցնել նրանց: Նրանք հաղթելու են ամեն ինչ, և ցանկացած թիմ, որը դուրս կգա նրանց դեմ, նույնքան կտուժի», — փոխանցում է Անրիի խոսքերը Mundo Deportivo-ն: