Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (0-4) կրած պարտությունից հետո խոսել է իր թիմի ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի խաղի մասին։
«Հայտնի էր, որ «Բարսելոնան» բարձր էր խաղում, և մենք հազիվ թե օգտվեցինք այդ ամենից:
Նա՝ Մբապեն, պահեր ուներ, բայց երբեմն էլ խաղից դուրս վիճակում էր հայտնվում:
Բայց նա ուներ երեք-չորս հնարավորություն, սակայն մի փոքր ավելի շատ հաջողության կարիք ուներ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը: