Կատալոնական «Բարսելոնան» «Օսասունայից» կրած պարտությունից հետո 5 խոշոր հաղթանակ է տարել։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը սեպտեմբերի վերջին պարտվել էր Պամպլոնայում 2:4 հաշվով։
«Կապտանռնագույններն» այդ խաղից հետո ջախջախել են «Յանգ Բոյզին» (5:0), «Ալավեսին» (3:0), «Սևիլիային» (5:1), «Բավարիային» (4:1) և «Ռեալին» (4:0)
«Բարսելոնայի» հաջորդ մրցակիցը «Էսպանյոլն է»։ Նրանց միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին, Լա Լիգայի 12-րդ տուրի շրջանում։