Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, իսպանական Պրիմերայի 2024/25թթ․ խաղարկության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի կատալոնական «Բարսելոնային»։
Իսպանական լրատվամիջոցները, մասնավորապես Sport.es-ն ու Mundo Deportivo-ն անդրադարձել են առաջիկա իրադարձությանը։
Sport.es
«Բարսելոնան» «Բավարիայի» նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո «Սանտիագո Բեռնաբեու» է ժամանում առավելագույն վստահությամբ՝ որոշիչ հարված կատարելու համար։
Հանսի Ֆլիկը խոստովանում է, որ «կապտանռնագույնները» խաղադաշտ են դուրս գալու մարտավարական փոփոխություններով․ «Այս խաղում մենք պետք է հարմարվենք «Ռեալի» խաղաոճին»:
Mundo Deportivo
«Ռեալն» ու «Բարսելոնան» կչափեն իրենց ուժերը՝ Վինիսիուսի և Լամինի գլխավորությամբ։
Անչելոտի․ «Բարսելոնան» հիմա առավել քան լավ է խաղում»
Ֆլիկ․ «Մենք բոլորս պատրաստ ենք, ես վստահում եմ իմ խաղացողներին, քանի որ նրանք փայլուն խաղ են ցուցադրում»
Հանդիպումը կսպասարկի Խոսե Սանչես Մարտինեսը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։