Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի երրորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Արքայական ակումբը» մրցաշարի շրջանակում հանդիպել էր Դորտմունդի «Բորուսիային» և հաղթել 5:2 հաշվով։ Բրազիլացի հարձակվողն այդ խաղում հեթ-տրիկ էր գրանցել։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մրցաշարային աղյուսակին կարող եք ծանաթանալ՝ սեղմելով այստեղ։