Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը վնասվածքի պատճառով 2024 թվականին այլեւս չի խաղա, հայտնում է Sky Sport Germany-ն։
Բունդեսլիգայի 7-րդ տուրի՝ «Շտուտգարտի» հետ հանդիպման (4:0) 8-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը կոտրել է անրակը և փոխարինվել։
Ընթացիկ մրցաշրջանում Պավլովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։