Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին «Ռոմայի» դեմ խաղում (1-0)։
Միակ գոլը խփեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, ով գրավեց մրցակցի դարպասը 61-րդ րոպեին։
«Ռոման» ուժեղ մրցակից է, բայց մեր ֆուտբոլիստները լավն էին։ Առաջին խաղակեսն ավելի հավասար ստացվեց, իսկ ընդմիջումից հետո երկու-երեք հնարավորություն ունեինք առավելությունը կրկնապատկելու:
«Օլիմպիկոյում» խաղալը միշտ էլ դժվար է, ուստի ես շատ գոհ եմ: Արտագնա հանդիպումներում մեր դրական արդյունքները շատ ցանկալի էին, կարևոր էր հաղթել»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: