«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու «Սևիլիայի» հետ խաղում (5:1) խաղաժամանակ չի տրամադրել թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։
«Ֆրենկին խաղից առաջ մի փոքր անհանգստություն էր զգում, բայց նա վնասվածք չունի և լավ է: Ես կարող էի նրան դուրս բերել խաղադաշտ, բայց նախընտրեցի հնարավորություն տալ Գավիին»,- կատալոնացիների գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Գավին խաղադաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում, իսկ Ֆրենկի դե Յոնգը մնաց պահեստայինների նստարանին։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հոլանդացին միայն մեկ անգամ է դուրս եկել խաղադաշտ կատալոնական ակումբի կազմում։