«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Կայլ Ուոքերը 2025 թվականի ամռանը կարող է հեռանալ «քաղաքայինների» ճամբարից, հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է հաջորդ ամառ դիտարկել պաշտպանի վերաբերյալ առաջարկները: Ակումբը մտադիր է ֆուտբոլիստի տրանսֆերից վաստակել առնվազն 15 միլիոն եվրո Անգլիացու ձեռքբերման գլխավոր հավակնորդը սաուդյան «Ալ-Ահլին» է:
Ուոքերը «Մանչեսթեր Սիթիին» միացավ 2017 թվականին՝ Լոնդոնի «Տոտենհեմից»։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մանչեսթերյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։ 34-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։