Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, այս մասին հայտնում են Daily Express-ը։
Ըստ աղբյուրի՝ ուկրաինացի կիսապաշտպանը գտնվում է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ «Ազնվականների» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է Սուդակովի ծառայություններով և պատրաստ է մոտ 78 միլիոն եվրո առաջարկել 22-ամյա խաղացողի տրանսֆերի համար։
Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմում այժմ կա մեկ ուկրաինացի։ Խոսքը Միխայիլո Մուդրիկի մասին է։
Սուդակովը ընթացիկ մրցաշրջանում «հանքափորների» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։