«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Սևիլյայի» դեմ խաղից առաջ պատասխանել է դարպասապահի դիրքի մասին հարցին։
«Առաջիկա խաղում որևէ բան փոխելու իմաստ չեմ տեսնում։ Մեր թիմի կազմում վաղը առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա Պենյան»,- ասել է Ֆլիկը մամուլի նախախաղային ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հոկտեմբերի 2-ին պայմանագիր է կնքել 34-ամյա Շչեսնիի հետ՝ հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի պատճառով։
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» — «Սևիլյա» խաղը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 23։00-ին։