Միլանի «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը ՊՍԺ-ի և անգլիական գրանդների տրանսֆերային նպատակներից մեկն է։
Ֆրանսիացին այս մրցաշրջանում տպավորիչ է հանդես գալիս, ինչը գրավել է Լիգա 1-ի ներկայացուցիչների ուշադրությունը։
Փարիզցիները դիտարկում են հաջորդ ամառ Թյուրամի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը և, ըստ լուրերի, պատրաստ կլինեն ծախսել մոտ 80 միլիոն եվրո։
Ինքը՝ հարձակվողը դեմ չէ վերադառնալ հայրենիք, բայց չի պարտադրի իտալական ակումբին վաճառել իր տրանսֆերը, նույնիսկ եթե ՊՍԺ-ն շատ շահավետ առաջարկ անի իրեն, հայտնում է Calciomercato-ն։
27-ամյա ֆուտբոլիստը լիովին գոհ է ներկայիս ակումբում իր կարգավիճակից։ Այսպիսով, գործարքի ճակատագիրը կախված կլինի միլանյան ակումբի ղեկավարության որոշումից։