Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է կարիերան ավարտելուց հետո հետո կյանքի նոր փուլի մասին լրագրողի հարցին, ինչպես նաև կիսվել է «Ոսկե գնդակի» գալիք մրցանակաբաշխւթյան վերաբերյալ իր մտքերով։
Ես ինձ շատ լավ եմ զգում։ Եթե ես ինչ-որ բան եմ որոշում, դրանում համոզված, ապա անում եմ։ Դա չի նշանակում, որ ինձ համար դժվար չէ, բայց վերջիվերջո սա ֆուտբոլ է, կյանքում այս ամենից զատ այլ բաներ էլ կան։ Իհարկե, ուրախ եմ, որ մարդիկ դրական են արձագանքում և ասում, որ կարոտում են ինձ: Սա նշանակում է, որ այս 10 տարում ես մի լավ բան եմ արել։
«Ոսկե գնդակն» ինձ համար կարևոր չէ, ես թքած ունեմ այդ մրցանակի վրա։ Եթե դա ստանա «Ռեալի» որևէ խաղացող, ուրեմն ինձ համար այն արժեք կունենա»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Նշենք, որ «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։