«Բարսելոնան» չի կարողացել վիճարկել ՈւԵՖԱ-ի 500 հազար եվրո տուգանքը՝ նախորդ մրցաշրջանում ֆինանսական խախտումների համար։
Մարզական արբիտրաժային դատարանը ուժի մեջ է թողել «կապտանռնագույնների» պատիժը: Գործի քննության ժամանակ դատարանը որոշել է, որ «Բարսելոնան» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնակարգի երկու կետ։ Այդ իսկ պատճառով ՈւԵՖԱ-ի կողմից արդարացված է դրամական տույժը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կատալոնական ակումբը կայացած 9 տուրերից հետո առաջատարն է վաստակած 24 միավորով։