Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, միջազգային մարզական մամուլն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների։
Ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող թերթերի շապիկներին տպագրված վերնագրերը և հոդվածները։
Անգլիական լրատվամիջոցները գրել են իրենց ընտրանու գլխավոր մարզիչ Լի Կարսլիի փոխարինողի՝ Տոմաս Տուխելի մասին։ Գերմանացի մասնագետը համաձայնեցրել է պայմանները «երեք առյուծների» հետ։
Արգենտինական մամուլը գրել է Աշխարհի 2026թ․ առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի հերթական տուրի գլխավոր հերոսի՝ Լիոնել Մեսսիի մասին։ Վերջինս հեթ-տրիկի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բոլիվիայի հետ խաղում։
Միջազգային մամուլի առաջին էջերը՝ ստորև․