Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտնվել է համազգային սկանդալի կենտրոնում՝ Ազգերի լիգայի խաղարկության Սլովենիայի դեմ խաղից հետո (0:1) արված կատակի համար։
Չերչեսովը, որը վերջերս էր հայտարարել ղազախերեն սովերելու մասին, հայտնվել է լեզվական սկանդալի կիզակետում։ Խաղից հետո ղազախ լրագրողներից մեկը, որը եղել է ՊՍԺ-ի մարզաշապիկով հարց է ուղղել ռուս մասնագետին՝ վերջինս էլ հարցին ի պատասխան ասել է «դուք հիմա ֆրանսերե՞ն եք խոսում»։
Արդյունքում Չերչեսովը կոշտ քննադատության է ենթարկվել Ղազախստանում՝ պետական լեզվի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Հարցին անգամ արձագանքել է Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարությունը, որը մասնագետին կոչ է արել հարգել երկրի պետական խորհրդանիշներն ու ազգային արժեքները՝ բացառելով նրանց հասցեին անպատշաճ հայտարարությունները։