Ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է երկարաձգել իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի շնորհիվ: Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տվյալներով՝ ակումբում նկատել են, որ Արաուխոյի համար թիմում իրավիճակը սկսել է ավելի շատ դուր գալ գերմանացի մասնագետի գալուց հետո: Նշվում է, որ ուրուգվայցին մեծ հավանականությամբ կերկարաձգի իր պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Ֆլիկը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ 2024 թվականի մայիսին: Անցած մրցաշրջանում Արաուխոն մասնակցել է 31 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը: Transfermarkt պորտալի տեղեկությունների համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: