Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը ազդրի մկանի ձգում է ստացել և որոշ ժամանակով շարքից դուրս է եկել:
Նրա ապաքինման ժամկետները չեն նշվում։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լամին Յամալը լքել է Իսպանիայի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Դանիայի հավաքականի հետ խաղից հետո (1-0):